Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,69
    6,93

Կարևոր իրադարձություններ

 

Կառավարությունը հաստատել է 2022 թ. գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերը

01 Հոկտեմբեր, 2021 13:20
Կառավարությունը հաստատել է 2022 թ. գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերը

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում հաստատվել են 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրերի նախագծեր: Ցանկում ներառված են հետևյալ գիտական կազմակերպությունների ներկայացրած պետական նպատակային ծրագրերի նախագծերը՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ, ՀՀ ԳԱԱ «Մ. Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ», ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ», ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ», ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» և ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ»:

Գիտական-գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ իրականացնելու ընդհանուր գումարը կազմում է շուրջ 136 մլն դրամ:

Լրահոս

Դիտել ավելին