Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին հայտնել է, որ ինքն արդեն Վրաստանում է

01 Հոկտեմբեր, 2021 10:48
Սաակաշվիլին հայտնել է, որ ինքն արդեն Վրաստանում է

Ալիք Մեդիա-ն տեղեկացնում է, որ Վրաստանի նախկին նախագահ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է, որ ինքն արդեն Վրաստանում է։

«Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց, արդեն Վրաստանից»:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին օրեր առաջ հրապարակել էր Կիև-Թբիլիսի թռիչքի իր տոմսի լուսանկարը։ Տոմսը նախատեսված էր հոկտեմբերի 2-ին կատարվելիք թռիչքի համար։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Սաակաշվիլիի հնարավոր այցին, ասել էր, որ ժամանելու դեպքում, որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն՝ կհայտնվեն բանտում:

 

Լրահոս

Դիտել ավելին