Կարևոր իրադարձություններ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է ՀՀ կառավարությանը

01 Հոկտեմբեր, 2021 09:21
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 25 տոկոսն անցնում է ՀՀ կառավարությանը

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից:

ՀՀ կառավարությունն էլ որոշել է, որ կընդունի նվիրատվությունը.

«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- ասված է քվեարկության ներկայացված հարցի հիմնավորման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին