Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,69
    6,93

Կարևոր իրադարձություններ

 

Մակունցը կոնգրեսական Վալադաոյին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերները

01 Հոկտեմբեր, 2021 09:08
Մակունցը կոնգրեսական Վալադաոյին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերները

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերը։

Դեսպան Մակունցը կոնգրեսականին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:

Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։

Լրահոս

Դիտել ավելին