Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,69
    6,93

Կարևոր իրադարձություններ

 

Պետական պաշտոնյաների կյանքը մեկ քայլով կբարելավվի. «Ժողովուրդ»

30 Սեպտեմբեր, 2021 09:33
Պետական պաշտոնյաների կյանքը մեկ քայլով կբարելավվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատանքի ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ անելու հարցն է: Հարցի զեկուցողն աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն է:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը ցանկանում է եւս մեկ քայլով բարելավել պետական պաշտոնյաների կյանքը: Ըստ նախագծի՝ պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք սոցփաթեթների գումարներով կարողանում էին առողջապահական ծախսերը հոգալ կամ հանգիստը կազմակերպել, այժմ նաեւ այդ գումարները սպորտային-առողջապահական համալիրների մատուցած ծառայություններին ու ուսանողական վարձերը վճարելուն կուղղեն:

Ստացվում է՝ հետպատերազմական իրավիճակում գտնվող երկրում, որտեղ օր օրի ավելանում են սոցիալական ու տնտեսական խնդիրները, հաշմանադամություն ու բուժման կարիք ունեցող անձինք հաճախ դրսում բուժում ստանալու կարիք ունեն, պաշտոնյաներն ընդլայնում են իրենց «կոմֆորտ զոնան», որպեսզի սոցփաթեթների հաշվին կարողանան թե՛ մարզասրահ այցելել, թե՛ իրենց կամ երեխաների ուսման վճարները փոխհատուցել:

Զարմանալի է՝ հանձնաժողովի նախագահ, կոռուպցիայի դեմ մշտապես պայքարող Հերիքնազ Տիգրանյանն ինչու ու ինչ պատճառաբանությամբ է նախագիծը հրատապ համարել ու արտահերթ նիստով որոշել անցկացնել այն: Ի դեպ, առաջարկ կա պարտադիր ՊՇՌ տեստերի գումարն էլ փոխանցել սոցփաթեթների հաշվին, սակայն կառավարությունը դեռ այս մասով լռում է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին