Կարևոր իրադարձություններ

Արարատի և Կոտայքի մարզերի գրադարանավարները մասնակցել են վերապատրաստման դասընթացների ծրագրի գործնական փուլին

28 Սեպտեմբեր, 2021 20:58
Արարատի և Կոտայքի մարզերի գրադարանավարները մասնակցել են վերապատրաստման դասընթացների ծրագրի գործնական փուլին

Արարատի և Կոտայքի մարզերի գրադարանավարները մասնակցել են վերապատրաստման դասընթացների ծրագրի գործնական փուլին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատողների համար անցկացվել են եռօրյա գործնական պարապմունքներ:

 

«Հիշեցնենք, որ այս դասընթացների մասնակիցներն առցանց ձևաչափով անցել   են տեսական դասընթացի փուլը: Համավարակի տարածման կանխարգելման և արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ 2020 թվականից  ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրն անցկացրել է հեռավար ձևաչափով՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար:

Ծրագրում ներառված էին գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան 12 թեմաներով: Դասընթացները վարել են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները»,- նշված է  ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին