Այսօր Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան տանող հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, վիրավորներ չկան:
Բախման հետևանքով սպիտակ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել մայթին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: