Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հայտնվել է մայթին և կոտրել էլեկտրասյունը

28 Սեպտեմբեր, 2021 19:45
Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հայտնվել է մայթին և կոտրել էլեկտրասյունը

Այսօր Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն  վարչական շրջան  տանող  հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վիրավորներ չկան:

Բախման հետևանքով  սպիտակ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել մայթին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին