Կարևոր իրադարձություններ

Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը. Քաղաքապետարան

28 Սեպտեմբեր, 2021 16:49
Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը. Քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը:
 
Ընդհանուր առմամբ քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի: Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան –Մոսկովյան և Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցներում:
 

Լրահոս

Դիտել ավելին