Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ-ի ստուգայցերը շարունակվում են Ավան և Էրեբունի վարչական շրջաններում

28 Սեպտեմբեր, 2021 16:18
ՍԱՏՄ-ի ստուգայցերը շարունակվում են  Ավան և Էրեբունի վարչական շրջաններում
  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերի պահպանման նկատմամբ:
 
Սեպտեմբերի 27-ին և 28-ին Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում:
 
Խախտումներ չեն արձանագրվել:
 
Ստուգայցերը շարունակական են։
 
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
 

Լրահոս

Դիտել ավելին