Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Կարեն Անդրեասյանը մասնակցում է «Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» հանրային քննարկմանը ԵՊՀ-ում

28 Սեպտեմբեր, 2021 15:59
Կարեն Անդրեասյանը մասնակցում է «Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» հանրային քննարկմանը ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է ուսանողների հետ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախաձեռնությամբ և «Freedom House»-ի աջակցությամբ կազմակերպված հանդիպման նպատակն է իրազեկել և մասնակից դարձնել ուսանողներին երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները և հավելեց, որ նմանօրինակ հանդիպումներ են կազմակերպվում նաև մարզերում:

«Անձամբ ինձ համար կարևոր է հասկանալ, թե ինչ գիտելիքներ ունեն երիտասարդները դատաիրավական համակարգի և իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Ուստի շատ եմ կարևորում երիտասարդների հետ հանդիպումները»,- ասաց նախարարը:

Կարեն Անդրեասյանն ուսանողներին ներկայացրեց Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող և նախատեսվող բարեփոխումների բովանդակությունն ու ընթացքը: Նախարարը պատասխանեց նաև ուսանողներին հուզող հարցերին:

Լրահոս

Դիտել ավելին