Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանի և Բաքվի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը ԼՂ. Լավրով

28 Սեպտեմբեր, 2021 15:03
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանի և  Բաքվի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը ԼՂ. Լավրով

Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը:

«2020 թվականի նոյեմբերի 9 -ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ չենք տեսնում որևէ բռնի գործողություն: Փոքր միջադեպերը, որոնք սկզբնական փուլում առկա էին, արագ լուծվել են: Մեկ անգամ ևս շեշտեմ, որ այնտեղ այժմ իրավիճակը կայուն է, չնայած, իհարկե, խնդիրները շատ են»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային ուղևորությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքան հասկանում եմ՝ նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց այցերի վերսկսումը և տեղում Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ զրույցները, այդ թվում՝ Ստեփանակերտում հանդիպումերը»,- հայտնել է Լավրովը:

 

Լրահոս

Դիտել ավելին