Կարևոր իրադարձություններ

Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

28 Սեպտեմբեր, 2021 14:58
Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելի, ծրագրի փոխտնօրեն Յոնաթան Նովակի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Մարիա Կարապետյանը նշել է՝ որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս արդյունավետ համագործակցություն ու համատեղ ծրագրեր կիրականացվեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի եւ հանձնաժողովի միջեւ համագործակցության հնարավոր ձեւաչափերը:

 

Լրահոս

Դիտել ավելին