Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547
    561

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Փոփոխվել է կրթական ծրագրերով օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելության փաստաթղթերի ընդունման ժամկետը

28 Սեպտեմբեր, 2021 11:51
Փոփոխվել է կրթական ծրագրերով օտարերկրացիների և սփյուռքահայերի ընդունելության փաստաթղթերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի հոկտեմբերի 15-ը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունում դիմորդների ընդունելությունն իրականացվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջում՝ 13.00-ից մինչև 14.00-ն:

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
  • բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններ՝
սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-647)
արտաքին կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-646)

Լրահոս

Դիտել ավելին