Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

 

Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում. «Ժողովուրդ»

28 Սեպտեմբեր, 2021 08:42
Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում: Ըստ մեր տեղեկությունների՝ բացահայտվել է, որ Խանումյանի խորհրդականն Արցախից տեղահանվածներին իբրեւ թե «տեղավորել է» տարբեր հյուրանոցներում, սակայն իրականում նման անձինք չեն եղել, իսկ ծախսերը «գրպանել է»։

Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Խանումյանի խորհրդականը նրա մտերիմն է, ու հիմա անհասկանալի է՝ խորհրդականը ինքնագործունեությամբ է զբաղվել, թե նախարարի գիտությամբ է արել ամեն բան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենը բացահայտել են Արցախի իրավապահ մարմինները, այժմ քրեական գործ է հարուցված, ու ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարող էին այդ գումարները գրպանել, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախում տարբեր սոցիալական խնդիրներ են առկա:

Մենք երեկ՝ ողջ օրը, փորձել ենք զրուցել նախարար Հայկ Խանումյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր զանգերին չպատասխանեց»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին