Կարևոր իրադարձություններ

Վթար Կանաչուտ-Դեղձուտ ավտոճանապարհին. կա վիրավոր . ԱԻՆ

28 Սեպտեմբեր, 2021 00:23
Վթար Կանաչուտ-Դեղձուտ ավտոճանապարհին. կա վիրավոր . ԱԻՆ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22։11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի դպրոցի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կանաչուտ-Դեղձուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Մ․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել և ավտոքարշակին են մոտեցրել ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին