Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգեց մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը

28 Սեպտեմբեր, 2021 00:05
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգեց մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը

ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատունը տեղեկացնում է.

«Դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգեց մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը:

Ռուսաստանի համար հատկապես կարևոր է այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա և վստահություն ձեռք բերի ապագայի հանդեպ:

Որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք աջակցել և անում ենք դա:

Ակտիվ ջանքեր և գործնական քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, անցյալ տարվա աշնանը լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, փախստականների վերադարձի և հայ գերիների ազատ արձակման հարցի վերջնական լուծմանն աջակցելը:

Ռուսական կողմն անմիջականորեն ներգրավված է տարածաշրջանի խաղաղ ճանապարհով խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցառումների մշակման մեջ:

Ռուսաստանը շարունակելու է  միջնորդական ջանքերը ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում`ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար: Մենք մեր ամենաանկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և հարազատներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին