Կամո Նանյանի հիշատակին,մայրիկի ՝ Արփինե Սիրեկանյանից:
Փառք քեզ ,հերո՛ս։
Իմ Թագավոր,իմ վիրավոր,
Թե կյանք էր պետք,ես կտայի,
Միայն թե դու ,բարի մի օր,
Արթնանայիր ու տուն գայիր։
Ու մթագնում է օր օրի
Դժբախտ կյանքը առանց լույսի,
Սակայն հոգին իմ Կամոյի,
Երազներ է բերում հույսի։
Իմ երազում դու արթուն ես,
Դու ներկա ես ,քո տաք տանը։
Բայց նկարից ինձ է նայում,
Իմ հերոս՝ Կամո Նանյանը։
Երազներով կլուսացնեմ,
Որ չգնաս քո տաք տնից,
Իսկ շիրիմիդ լուռ կլացեմ,
Որ չհանեմ անուշ քնից։