Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

27 Սեպտեմբեր, 2021 13:59
ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը:

Առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2017-ին, որը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք ամերիկյան հարաբաերություններում: Վաշինգտոնն արդեն հասցրել է մի քանի պատժամիջոցների գնել Թուրքիայի դեմ այդ հարցով:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը Թուրքիային մշտապես կոչ է անում հրաժարվել ռուսական ՀՕՊ-երից և զերծ մնալ Ռուսաստանից նոր խմբաքանակ ձեռքբերելուց: 

«Մենք կշարունակենք Թուրքիային հիշեցնել, որ ցանկացած  էական զինամթերքի ձեռքբերում Ռուսաստանից կարող է հանգեցնել  նոր պատժամիջոցների՝ չհաշված  այն բաները, որոնք արդեն սահմանվել են  CAATSA օրենքի շրջանակներում 2020-ի դեկտեմբերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին