Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում մեքենան մի քանի պտույտ շրջվել, ընկել է դաշտը. ամուսինները հոսպիտալացվել են

27 Սեպտեմբեր, 2021 13:48
Արագածոտնում մեքենան մի քանի պտույտ շրջվել, ընկել է դաշտը. ամուսինները հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչը՝ 38-ամյա Քաջիկ Խ.-ն, իր վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 68 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Քաջիկ Խ.-ն և նրա ուղևորը՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հռիփսիմե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աբյուրի՝  վարորդն ու ուղևորը ամուսիններ են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին