Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Ագարակ քաղաքի բնակիչը

27 Սեպտեմբեր, 2021 12:38
ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Ագարակ քաղաքի բնակիչը

2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում քաղաքացին խոչընդոտել է ավտոմեքենան զննության ենթարկելու գործողությանը, վիճաբանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, այնուհետև եղբոր հետ միասին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն առերևույթ գործադրած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչներ են, եղբայրներ:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Եղբայրներից մեկը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին՝ հայտնաբերելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին