Կարևոր իրադարձություններ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է

27 Սեպտեմբեր, 2021 12:30
Պատվաստումային գործընթացը շարունակվում է

«ՔՈՎԻԴ-19»-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ, կատարվել է 408.535 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 264.695, երկրորդ դեղաչափ՝ 143840։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունն ու հիշեցնում, որ «Կորոնավակով» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկայով», «Սպուտնիկ-Վի» և «Սինոֆարմ» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-ից 16։00-ն: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

 

Լրահոս

Դիտել ավելին