Կարևոր իրադարձություններ

Հայաստանի 51 դպրոցում տեղադրվում են արևային կայաններ

27 Սեպտեմբեր, 2021 11:46
Հայաստանի 51 դպրոցում տեղադրվում են արևային կայաններ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ այս պահի դրությամբ Հայաստանի 51 դպրոցում տեղադրվում են արևային կայաններ, որոնց շնորհիվ ուսումնական հաստատությունների խոհանոցներում և ճաշարաններում էապես կկրճատվեն էլեկտրաէներգիայի ծախսերը։

Կայանների շնորհիվ ստացված լրացուցիչ խնայողությունները կուղղվեն դպրոցների այլ կարիքներին, հատկապես՝ ջեռուցման խնդիրների լուծմանը։

Մասնավորապես, ՊՀԾ-ի ծրագրերի շրջանակում Արարատի մարզի Գեղանիստ և Արմավիրի մարզի Վանանդ համայնքներում տեղադրված 20 կՎտ հզորությամբ կայաններն այսուհետ դպրոցներին կօգնեն խնայել տարեկան ավելի քան 1 440 000-ական դրամ։ Կայաններն ուսումնական հաստատություններին կծառայեն առնվազն 25 տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին