Կարևոր իրադարձություններ

Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին այրվում է մոտ 16 հա խոտածածկույթ

27 Սեպտեմբեր, 2021 11:36
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին այրվում է մոտ 16 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 27-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 16 հա խոտածածկույթ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 15:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենաթաղ (Լեռնաշեն) գյուղի մոտակա սարալանջին:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին