Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ․ Արմեն Սարգսյան

27 Սեպտեմբեր, 2021 10:24
Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ․ Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը պատերազմի մեկնարկի մեկամյա տարելիցի կապակցությամբ․

Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը: Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր: Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ...

Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ: Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։ Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի... Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվենք. առաջ...

Նախագահ Արմեն Սարգսյան

Լրահոս

Դիտել ավելին