Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցն է

27 Սեպտեմբեր, 2021 09:00
Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցն է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով նաև բնակավայրերը։ 

44 օր անց՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որի համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մնացած տարածքի անվտանգության ապահովումը ստանձնեցին ռուս խաղաղապահները։

Արյունալի այս պատերազմի հետևանքով զոհերի վերջնական պաշտոնական թիվ դեռևս չկա, որովհետև բազմաթիվ զինվորականների անհետ կորած են համարվում: Զոհերի թիվը մի քանի հազար է կազմում: Ադրբեջանում, ռազմագերու կարգավիճակով  շարունակում են պահվել հայ զինվորականներ ու քաղաքացիական անձինք, որոնց մեծ մասին Ադրբեջանը դատապարտել է ազատազրկման՝ մի քանի շինծու հոդվածներով:

Լրահոս

Դիտել ավելին