Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Nissan X-Trail-ն ու Nissan Skyline-ը. Nissan-ներից մեկը հայտնվել է ձորակում. կա վիրավոր

26 Սեպտեմբեր, 2021 21:49
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Nissan X-Trail-ն ու Nissan Skyline-ը. Nissan-ներից մեկը հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Թորոս գյուղի վարչական տարածքում, ճամբարի հարևանությամբ բախվել են Պետրոս Մխոյանի վարած Nissan X-Trail և Գաբրիել Աղաջանյանի վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Nissan Skyline-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում, իսկ Nissan X-Trail-ը միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: 

Վթարի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է Աշոցք գյուղի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին