Կարևոր իրադարձություններ

Արցախի պահպանողական կուսակցության մի խումբ անդամներով ուխտագնացություն իրականացրեցինք հայտնի Տնջրի ծառի տարածք և Ամարասի վանք․ Դավիթ Բաբայան

26 Սեպտեմբեր, 2021 20:12
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Արցախի պահպանողական կուսակցության մի խումբ անդամներով ուխտագնացություն իրականացրեցինք հայտնի Տնջրի ծառի տարածք և Ամարասի վանք․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Սեպտեմբերի 26-ին Արցախի պահպանողական կուսակցության մի խումբ անդամներով ուխտագնացություն իրականացրեցինք հայտնի Տնջրի ծառի տարածք և Ամարասի վանք։

Ազգային արժեքների պահպանումը, հայրենասիրությունը, միասնականությունն ու միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը, սրտացավ վերաբերմունքը հայրենիքի ու նրա ճակատագրի նկատմամբ այն կարևոր հիմքերն են, որոնք թույլ կտան պահպանել մեր երկիրը, ամոքել նրա վերքերը և ամուր կանգնել զարգացման ու հզորացման ճանապարհին։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»:

 

Լրահոս

Դիտել ավելին