Կարևոր իրադարձություններ

Մարզպետի հրամանով Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել

25 Սեպտեմբեր, 2021 22:47
Մարզպետի հրամանով Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ստորագրել է որոշումներ, ըստ որոնց՝ մի քանի համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել: 

Մասնավորապես` Կամո Շահալուի Շահինյանը 2021 թվականի սեպտեմբերի 25-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Լորիկ Արմավիրի Բադիրյանը նշանակվել է Վազաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Թաթուլ Միշայի Թելոյանը նշանակվել է Սևքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Արթուր Աշոտի Ղազարյանը նշանակվել է Գետահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

 

Լրահոս

Դիտել ավելին