Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսն ընդունել է Եգիպտոսից ժամանած պատվիրակությանը

25 Սեպտեմբեր, 2021 22:30
Կաթողիկոսն ընդունել է Եգիպտոսից ժամանած պատվիրակությանը

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Եգիպտոսից ժամանած պատվիրակություն՝  Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի և Կահիրեի Թեմական Ժողովի անդան դոկտ. Արմեն Մալյումյանի առաջնորդությամբ:

Պատվիրակության կազմում էին «Վիթօ» թերթի և կայքէջի խմբագիր Իսամ Քամելը, «Ալ Ահրամ» պետական հաստատության «Ահրամ Արաբի» հանդեսի գործող խմբագիր Սայեդ Մահմուդը և «Ախբար» պետական հաստատության «Ախբար Ալ Յում» թերթի գործող խմբագիր Դալիա Գամալը։

 Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա էլ Դին Բահգատ Դիսուքին և դեսպանատան խորհրդական Մոհամեդ Սալահը։ Պատվիրակության Հայաստան այցը կազմակերպվել էր Կահիրեի ազգային առաջնորդարանի հովանավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին