Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ պատերազմի զոհերի

25 Սեպտեմբեր, 2021 21:13
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հոգեհանգստի պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ պատերազմի զոհերի

Սեպտեմբերի 26-ին ՝ ժամը 18:00-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Սուրբ նահատակների մատուռում արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված պատարագ կմատուցվի: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net- ը:

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Կիեւի Սուրբ նահատակների մատուռում անցյալ տարվա պատերազմում զոհված նահատակներին նվիրված պատարագ կմատուցվի:

Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանն աղոթքը կկարդա Կիեւի Սրբոց Նահատակաց մատուռում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պարբերաբար աղոթքներ են կարդում Ղարաբաղում խաղաղության համար: Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում (Դոնեցկի մարզ) տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին