Կարևոր իրադարձություններ

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահը հայկական պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները

25 Սեպտեմբեր, 2021 21:00
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահը հայկական պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները

Ինչպես հայտնում է Վրաստանի Խորհրդարանի մամուլի ծառայությունը, այսօր հեռախոսազրույց են ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ձևաչափով համագործակցության խորացման հնարավորություններն ու մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի և նախատեսվող գագաթնաժողովի վերաբերյալ:

Մակա Բոչորիշվիլին, շնորհավորելով Մարիա Կարապետյանին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ, հաջողություն և արդյունավետ գործունեություն է մաղթել նրան:

 

Լրահոս

Դիտել ավելին