Ինչպես հայտնում է Վրաստանի Խորհրդարանի մամուլի ծառայությունը, այսօր հեռախոսազրույց են ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ձևաչափով համագործակցության խորացման հնարավորություններն ու մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի և նախատեսվող գագաթնաժողովի վերաբերյալ:
Մակա Բոչորիշվիլին, շնորհավորելով Մարիա Կարապետյանին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար նշանակվելու առթիվ, հաջողություն և արդյունավետ գործունեություն է մաղթել նրան: