Կարևոր իրադարձություններ

Դատարանը հետաձգեց գրավը որպես Արմեն Չարչյանի խափանման միջոց ընտրելու մասին պաշտպանների միջնորդությանը․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. փաստաբան

25 Սեպտեմբեր, 2021 20:35
Հեղինակ՝ Էրիկ Ալեքսանյան
Դատարանը հետաձգեց գրավը որպես Արմեն Չարչյանի խափանման միջոց ընտրելու մասին պաշտպանների միջնորդությանը․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. փաստաբան

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմեն Չարչյանի գործով Դատարանը որոշում կայացրեց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, միեւնույն ժամանակ հետաձգելով պաշտպանության կողմի միջնորդության լուծումը գրավ կիրառելու վերաբերյալ։

Կրկին ականատես ենք լինում ուշացված արդարադատությանը։ Ինչ ասեմ, դե գնացեք այսքանից հետո աղոթեք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը էլ ավելի չվատթարանա»։

 

Լրահոս

Դիտել ավելին