Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն կարևորել են տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը

25 Սեպտեմբեր, 2021 20:09
Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն կարևորել են տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը

Սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված համագործակցության խորացման հեռանկարներին։ 

Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները՝ շեշտելով, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին