Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը

25 Սեպտեմբեր, 2021 19:55
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին  Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը՝ ընդգծելով, որ իրենք շարունակում են ջանքերը հանուն ամուր խաղաղության:

 

Լրահոս

Դիտել ավելին