Կարևոր իրադարձություններ

Հասարակական տրանսպորտում տեսչական ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին

25 Սեպտեմբեր, 2021 18:59
Հասարակական տրանսպորտում տեսչական ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ օգոստոսի 19-ից վերսկսված տրանսպորտային վերահսկողության շրջանակում սեպտեմբերի 25-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

Տեսչական մարմնի  Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները Բաղրամյան պողոտայում,   կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 40 տրանսպորտային միջոց:

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հասարակական տրանսպորտում տեսչական ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

 

Լրահոս

Դիտել ավելին