Կարևոր իրադարձություններ

2018 թվականից հետո խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից որակվել են աննախադեպ թափանցիկ, ազատ և արդար․ Քրիստիննե Գրիգորյան

25 Սեպտեմբեր, 2021 18:32
2018 թվականից հետո խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից որակվել են աննախադեպ թափանցիկ, ազատ և արդար․ Քրիստիննե Գրիգորյան

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր որպես բանախոս հանդես է եկել «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության կայքից:

Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Կառավարության կողմից՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Քրիստիննե Գրիգորյանն արձանագրել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո խորհրդարանական ընտրություններով փոփոխությունների արդյունքների ամրագրումը մեր երկրի պատմության մեջ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից որակվել են որպես աննախադեպ թափանցիկ, ազատ և արդար:

Հաջորդիվ, փոխնախարարը ներկայացրել է վերջին տարիների ընթացքում իրականացված ընտրական համակարգերի և օրենսդրության, ինչպես նաև կուսակցությունների մասին օրենսդրական այն փոփոխությունները, որոնք էականորեն ազատականացրել են քաղաքական դաշտը:

Ժողովրդավարական, իրավական պետության տրանսֆորմացիայի համատեքստում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև Սահմանադրական, դատաիրավական, հակակոռուպցիոն և իրավապահ համակարգերի բարեփոխումների քաղաքական օրակարգերին:   

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը արձանագրել է, որ փոփոխությունները բավարար չեն, բայց երեք տարվա ընթացքում դրանք նշանակալից են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև վերջին երկու տարիների ընթացքում մեր երկրին պատուհասած աղետները:

 

Լրահոս

Դիտել ավելին