Կարևոր իրադարձություններ

ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը շրջայց է կատարել արևելյան ուղղության զորամասեր

25 Սեպտեմբեր, 2021 16:38
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը շրջայց է կատարել արևելյան ուղղության զորամասեր

ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 22-25-ը հերթական շրջայցն է կատարել արևելյան ուղղության զորամասեր՝ մեթոդական օգնություն ցուցաբերելու վարժական հավաքներում ընդգրկված զորամասերի շտաբներին ու ռազմական ոստիկանության հենակետերին:

Առանձնակի ուշադրություն է դարձվել մարտական դիրքերում անձնակազմի սոցիալ- կենցա­ղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, հանդերձավորմանը, ան­վտանգ­­ության կանոնների պահպանմանը, բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև ձմռան նախապատրաստությանը: Տեղում տրվել են առկա բացթողումները շտկելու ցուցումներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին