Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի

25 Սեպտեմբեր, 2021 15:53
Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։

Այցին մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենները, հնագետներ, ճարտարապետներ, ոլորտի այլ մասնագետներ։

Մասնագիտական քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ ձմռանն ընդառաջ անհրաժեշտ է պեղված հատվածները ժամանակավորապես ամրակայել և ծածկել հողով՝ հետագա փլուզումների վտանգը կանխելու համար, իսկ հաջորդ տարվանից պետությունը միջոցներ կհատկացնի շարունակելու պեղումների աշխատանքները՝ զուգահեռաբար կազմելով նաև բերդի ամրակայման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական գտածոները ուսումնասիրությունից և վերականգնումից հետո կհանձնվեն Բերդի երկրագիտական թանգարանին՝ ցուցադրությունը համալրելու նպատակով։

Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև Տավուշի բերդի հարակից տարածքների ենթակառուցվածքների խնդիրը։

Լրահոս

Դիտել ավելին