Կարևոր իրադարձություններ

«Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը ատրճանակից կրակոց էր արձակել «Օպել» ավտոմեքենայի ուղղությամբ. ոստիկանություն

25 Սեպտեմբեր, 2021 13:35
«Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը ատրճանակից կրակոց էր արձակել «Օպել» ավտոմեքենայի ուղղությամբ. ոստիկանություն

Հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը ատրճանակից կրակոց էր արձակել «Օպել» ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Սեպտեմբերի 24-ին քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել «Լեքսուսի» 49-ամյա վարորդը: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:
Տղամարդը կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին