Կարևոր իրադարձություններ

Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

25 Սեպտեմբեր, 2021 13:01
Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
Կառավարության որոշմամբ պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։ Նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը։
 
Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով,
 
շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ,
 
էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետները. գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։
 

Լրահոս

Դիտել ավելին