Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Ֆրանսիական Շամոնիից հայկական Դիլիջան. ՀՀ-ում կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը»

25 Սեպտեմբեր, 2021 12:43
Ֆրանսիական Շամոնիից հայկական Դիլիջան. ՀՀ-ում կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը»

Օրերս ֆրանսիական Շամոնիում անցկացված հերթական «Մտքերի գագաթնաժողովը» համախմբել էր տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաների, քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և գործարար շրջանակների հայտնի դեմքերի, միջազգային վերլուծական կենտրոնների ղեկավարների: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Գագաթնաժողովին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մտքերի գագաթնաժողովը» գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող միջազգային հեղինակավոր այս համաժողովը 2019թ. հունիսին հյուրընկալվել էր Հայաստանում՝ Դիլիջանում: Իր պատմության ընթացքում գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվեց Շամոնիից դուրս: Դրա կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր «Մտքերի գագաթնաժողովին»:

Դիլիջանում անցկացված համաժողովը ստացավ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը և այսօր արդեն հայկական յուրօրինակ բրենդ է դարձել:

Դեռևս 2019-ին Շամոնին ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ: Շամոնին դասական օրինակ է, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ: Լինելով Դիլիջանից փոքր, ունենալով 10 հազարից պակաս բնակչություն՝ Շամոնին տարեկան 5 մլն զբոսաշրջիկ է ընդունում՝ դահուկային սպորտի սիրահարներից մինչև մշակութային ու համաժողովային այցելություններ:

Ե՛վ Շամոնին, և՛ Դիլիջանը ունեն հիանալի բնություն, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր միջավայր: Զարգացման հստակ տեսլականի, ռազմավարության ու ծրագրի ձևակերպման պարագայում Դիլիջանը նույնպես ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու տուրիստական կենտրոն, մշակութային, ինտելեկտուալ, զբոսաշրջային քաղաք: Շամոնիի և Դիլիջանի բարեկամությունը Հայաստան կբերի ոչ միայն մտքեր ու գաղափարներ, այլև փորձ, գործարար կապեր, միջազգային գործընկերություն:

Նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիի քննարկումների մասնակիցներին հրավիրել է արդեն հաջորդ ամիս՝ հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ին, որը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից: 

Լրահոս

Դիտել ավելին