Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը Ստրասբուրգ չի մեկնի. «Հրապարակ»

25 Սեպտեմբեր, 2021 08:55
Ընդդիմությունը Ստրասբուրգ չի մեկնի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 25-ից կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Այդ օրվանից մինչեւ հոկտեմբերի 1-ը Ստրասբուրգ կմեկնի նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը, ովքեր թեեւ սույն պատվիրակության անդամ են, սակայն, ինչպես հայտնի է, անցնում են քրեական գործերով, եւ նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն Հայաստանից չբացակայելու մասին:

Հենց այս փաստից էլ օգտվելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ սույն պատգամավորներին չէր ընդգրկել Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում՝ պատճառաբանելով, թե նրանց հետ կապված՝ երկրից դուրս գալու սահմանափակումներ կան, եւ առաջարկել էր այլ թեկնածուներ ներկայացնել, սակայն ընդդիմությունը պնդել էր Արմեն Գեւորգյանի եւ Հայկ Մամիջանյանի թեկնածությունները:

Թվում էր՝ նույն անձինք այս անգամ կարողանալու են մեկնել երկրից, որպեսզի մասնակցեն ԵԽԽՎ նիստին, սակայն երեկոյան տեղեկացանք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Արմեն Գեւորգյանի դիմումը, եւ վերջինս չի կարող մեկնել Ստրասբուրգ։ Որպես բողոքի նշան՝ Ստրասբուրգ չեն մեկնի նաեւ Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին