Կարևոր իրադարձություններ

Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել. «Հրապարակ»

25 Սեպտեմբեր, 2021 08:30
Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հասարակության շրջանում պառակտումն այնպիսի չափերի է հասել, որ անգամ հին, համերաշխ տոհմերն են ճաք տվել, քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել: Ամենանշանավոր կոնֆլիկտը Ավշարի սեփականատերերի` Գրիգորյան եղբայրների կոնֆլիկտն է:

Եղբայրներից մեկը` Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, բացահայտորեն աջակցեց Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար էր աշխատում: Թեեւ երկուսն էլ ընդդիմությանն էին պաշտպանում, բայց եղբայրները միմյանցից նեղացել են․ Արայիկ Գրիգորյանը չի ներում, որ եղբայրն իր կողքին չի կանգնել, եւ մինչ օրս նրանց հարաբերությունները չեն հարթվել:

Մեկ այլ նշանավոր ընտանիքում, որտեղ նույնպես ընտանեկան լուրջ ավանդույթներ են ձեւավորվել` տասնյակ տարիներ նրանք իրար են սատարել, ընտրությունների պատճառով տարաձայնություններ են առաջացել եւ մինչ օրս չեն հարթվել. Գագիկ Ծառուկյանը չի ներում խնամուն` Հովիկ Աբրահամյանին, որը ԲՀԿ-ին աջակցելու փոխարեն «Հայաստան» դաշինքին էր աջակցում: Նման ընտանիքներում ընդունված է, որ եղբայրը, որդին, խնամին, փեսան, հարսը քաղաքական սխալներ պետք է թույլ չտան` այլ քաղաքական ուժի չաջակցեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին