Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ

24 Սեպտեմբեր, 2021 19:36
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանական իշխանությունների ու զինված ուժերի՝ հայերի նկատմամբ դրսևորած այլատյացության մասին՝  մասնավորապես նկատի ունենալով ԱՀ պետական խորհրդանիշների դեմ նրանց ծավալած պայքարը:

«Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ»,- շեշտել է Գեղամ Ստեփանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին