Կարևոր իրադարձություններ

Հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք՝ հանրային տրանսպորտում

24 Սեպտեմբեր, 2021 18:06
Հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք՝ հանրային տրանսպորտում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում է կատարվել։ 

ՔՏՀԱՏՄ Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել  է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ 

Կորոնավիրուսային (Covid-19-ի) հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ  կլինի շարունակական։ 

 

Լրահոս

Դիտել ավելին