Կարևոր իրադարձություններ

«Երևանի Արարատ կոնյակի կոմբինատը» պարզաբանում է խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները

24 Սեպտեմբեր, 2021 17:55
«Երևանի Արարատ կոնյակի կոմբինատը» պարզաբանում է խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» պարզաբանում է տարածել, որը ներկայցնում ենք ստորև.

«Հարգելի՛ լրատվամիջոցներ, սիրելի՛ խաղողագործներ.

Եվս մեկ անգամ ուզում եմ պարզաբանել խաղողի մթերման շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները, որպեսզի տարընկալումների և տարբեր շահարկումների առիթ չհանդիսանա: «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» 2020թ.-ին կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, ինչի հետևանքով իրացման ծավալները զգալի նվազել են, ուստի առաջացել է սպիրտի պահպանման համար նախատեսված պահամանների քանակի խնդիր:

Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավելյալ սպիրտ պահեստավորել: Եվս մեկ անգամ հորդորում եմ զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից:

Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը:

Հուսով ենք՝ խաղողագործների խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին