Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

24 Սեպտեմբեր, 2021 17:32
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։

 

Լրահոս

Դիտել ավելին