Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ

24 Սեպտեմբեր, 2021 16:54
Կառավարությունն աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ

Կառավարությունը այսօր հավանություն տվեց ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին։

Ծրագրի ընդունմամբ նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում ըստ առաջնահերթության, սկզբում օտարման ներկայացնելով առավել ոչ լիկվիդային իրերը: Ընդ որում, նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:

Կառավարությունն աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և դրանցից պատրաստված զարդեր:

Թանկարժեք քարերի` զմրուխտի, ադամանդի, ադամանդի հումքի իրացման գինը չի կարող պակաս լինել աճուրդից առաջ վերագնահատված նվազագույն գնից: Ոսկյա և արծաթյա իրերի յուրաքանչյուր գրամի իրացման գինը չի կարող պակաս լինել Պետական գանձարանի կողմից սահմանված մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողնման գներից (հաշվարկը կատարել ելնելով մետաղի հարգից), իսկ թանկարժեք քարերից ներդիրների առկայության դեպքում` պետք է ավելացվի նաև ներդիրների արժեքը, որը չի կարող պակաս լինել աճուրդից առաջ վերագնահատված նվազագույն գնից:

Հ/Հ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐ Քանակը /հատ/ Քաշը /գրամ/ Շուկայական արժեքը (դրամ)
1 Թանկարժեք քարեր` ալմաստի քարեր և հումք կարատ   761.94 210,415.67
2 Արհեստ.քարեր հատ 4795   615,470.00
3 Արհեստ.քարերերից շարաններ գրամ   1177.40 48,000.00
4 Կիսաթանկարժեք քարեր հատ/ կարատ 15 417.40 76,000.00
5 Թանկարժեք քարեր` զմրուխտ կարատ   256.36 3,443,700.00
6 Թանկարժեք քարեր` ադամանդ, ադամանդի հումք կարատ   3575.76 594,359,354.10
7 Զարդեր արծաթի և ոչ թանկարժեք մետաղի համադրությամբ գրամ   4741 1,243,473.01
8 Արծաթյա իրեր գրամ 7800 28271.14 14,971,230.46
9 Ոսկյա իրեր գրամ 18255 76643.77 918,895,043.08
  Օսմիումի օքսիդ գրամ   4.32  
  Ընդամենը       1,533,862,686.3
 

Լրահոս

Դիտել ավելին